Իմ հրամանով են ադրբեջանցիների դիակները թաղել, տեղն էլ ես գիտեմ, Ալիևը թե ուզում՝ ա կարամ տեղն ասեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Իմ հրամանով են ադրբեջանցիների դիակները թաղել, տեղն էլ ես գիտեմ, Ալիևը թե ուզում՝ ա կարամ տեղն ասեմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ՝ գերիները ձերբակալվում կամ կալանավորվում են, քանի որ իրավապահ կառույցները պետք է հասկանան, թե ինչ պայմաններում են նրանք գերեվարվել, հետաքննություն է գնում, և ամեն ինչ պարզ կդառնա։

Նախկին փոխնախարարի կարծիքով,  չի կարելի Ալիևի ամեն մի խոսքը բերել և բացարձակ ճշմարտություն դարձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։