Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Դեկտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան գյուղում, Քուչակ-Ափնագյուղ և Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհներին, Արարատի մազի Մասիս, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունի-Գետափ և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա և 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ