Եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վանաձորի ավագանու՝ չկայացած նիստին։

«Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղբում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:

Լիբեռալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին: Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:

«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմածությունները տեղ չունեն Հայաստանում», - գրել է Սոս Հակոբյանը։

--00--ԿԿ