Սկսվեն՝ կտեղեկացնենք. ԱԳ նախարարը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան ժամանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

24News-ը քաղաքապետարանի մուտքի մոտ հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները։

«Երբ որ սկսեն, կտեղեկացնենք», - ի պատասխան ասաց նա ու մտավ ներս։

Ժամը 11:00-ին նախատեսված է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդման արարողությունը։