Ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով չեղարկվել է Տյումեն-Երևան չվերթը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

 

Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է: Պատճառն ինքնաթիռի շարժիչի բռնկումն է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չվերթը պետք է իրականացներ Utair ավիաընկերության օդանավը:

«Չվերթը պետք է իրականացվեր տեղական ժամանակով 07:20-ին: Այն չեղարկվել է, քանի որ թռիչքի մեկնարկի պահին պայթել է շարժիչը: Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան»,- ասել է ուղևորներից մեկի մտերիմը:

--00--ԱԹ