Օմիկրոն շտամի պատճառով ողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

օմիկրոն

Ողջ աշխարհում ավիաընկերությունները դեկտեմբերի 27-ին կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով չեղարկել են ավելի քան 2500 չվերթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում չվերթների իրականացմանը հետևող Flight Aware կայքի տվյալները:

Նշվում է, որ չեղարկված թռիչքների մեծ մասը՝ 958-ը, բաժին են ընկնում Միացյալ Նահանգներին: Ընդ որում, խոսն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թռիչքների մասին է:

Ամերիկյան CNN-ը հայտնում է, որ չեղարկումները մեծամասամբ տեղի են ունենում կորոնավիրուսի հետևանքով անձնակազմի պակաս լինելու պատճառով:

--00--ԱՀ