Փաշինյանի ասուլիսը նվեր էր Ալիևին․ չգիտեմ՝ որքան փող պետք է տար Բաքուն, որ Հանրայինով կարծիք հայտներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նվեր էր Ալիևի 60-ամյակին։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ չի պատկերացնում՝ «թուրք-ադրբեջանական լոբբին ինչքան գումար պետք է ծախսեր, որպեսզի «prime time» կարողանար Հ1-ում ժամանակ վերցներ»։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մաքուր ադրբեջանական թեզեր են։

«Էն, ինչն ինքը խոսում է՝ կապված բանակցային գործընթացի հետ, կապված ինքնորոշման կամ ազատ կամարտահայտման հետ, էդ ամեն ինչը հիմարություն է, և որևէ աղերս չունի իրականության հետ։ Միշտ ֆիքսված է եղել բանակցային գրեթե բոլոր փաթեթներում, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումն իրականացվելու է էն համամասնությամբ, որն առկա էր 90 թվականին»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ