Դավիթաշենում վիճաբանություն է եղել․ ոստիկաններն ինքնաշեն ատրճանակ ու արնանման հետքեր են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, չկրակված պարկուճ, արնանման հետքեր և արյունոտված բժշկական դիմակ։

--00--ԱՀ