ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել այս երկու երկրների միջև։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տրամաբանական է, որ Թուրքիան ու Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել բանակցությունների սկսման համար։ Մոսկվան պատրաստ է հնարավորինս աջակցել երկու երկրներին՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչ վերաբերում է նրանց հանդիպմանը, ապա նոր տեղեկություն լինելու դեպքում՝ կհայտնենք», - ասել է նա։

--00--ԱԹ