Հրավառություն անողները պետք է մտածեն, որ իրենց կողքին պատերազմին որդի տված մարդիկ են ապրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Խորհրդարանի աշխատանքն ամբողջությամբ դժվար է գնահատել, մեր խմբակցությունը շատ է աշխատել, բայց ավելին կարող էինք անել։ «Հայաստան» խմբակցության աշխատանքը 10-ից 6 միավոր եմ գնահատում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ ամփոփելով «Հայաստան» խմբակցության 2021 թվականի խորհրդարանական գործունեությունը:

Անդրադառնալով Ամանորի հետ կապված հասարակության տրամադրվածությանը, պատգամավորը նշեց, որ երկրում տեղի ունեցածից հետո իր համար անհասկանալի է հասարակության առևտրամոլուցքն ու որկրամոլությունը, և իշխանությունը պետք է ժողովրդին հուշի, թե  պատերազմից հետո ինչպե՞ս պետք է տոնական օրերը նշել։

«Հրավառություն անողները պետք է մտածեն, որ իրենց կողքին ապրում են մարդիկ, որոնք ամիսներ առաջ պատերազմին որդի են տվել կամ նրանց մարմինն են փնտրում և հույս ունեն, որ գերի են»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։