ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում ամանորյա ուղերձ է հրապարակել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Թող գալիք 2022 թ․ լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի։
Նախորդ տարին բավականին բարդ տարի էր՝ լի մարտահրավերներով, փորձություններով, չպլանավորված աշխատանքներով։ Սակայն մենք կարողացանք ապացուցել, որ համառ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է դրանք հաղթահարել ու նոր լուծումներ գտնել։
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություն։
Եկեք հավատով լցվենք դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան և միահամուռ ուժերով աշխատենք հանուն մեր հայրենիքի հզորացման և շենացման»։
--00--ԱԹ