ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ю

Դեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զորամիավորումներից մեկում։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է զորամիավորման պատասխանատվության տարածքում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել անձնակազմին գալիք Ամանորի կապակցությամբ։

--00--ԱՀ