Որտե՞ղ և ո՞ւմ հետ է Նոր տարին նշում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

Այս տարի խորհրդարանական գործունեության ընթացքում բավական աշխատանք կատարվել է, սակայն նոր ծրագրեր և նախագծեր կան, որոնք 2022 թվականին պետք է իրագործվեն։ Պետք է մտածել հավելյալ արժեք ստեղծելու մասին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«2022 թվականին Հայաստանի քաղաքացիներին մաղթում եմ բարեկեցություն և խաղաղություն։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքացին սիրի և ցանկանա մնալ ու աշխատել իր հայրենիքում»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։