«Դիլիջան» ազգային պարկում մարդկային գործոնի հետևանքով hրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

հրդեհ

2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 6 պահաբաժնում մարդկային գործոնի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Կրակի ընդլայնումը կանխվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով:

Պահպանության բաժնի աշխատակիցները հրդեհված տարածքից հայտնաբերել և կազմակերպության վարչական շենքի տարածք են տեղափոխել Գոնչե ցեղատեսակի որսորդական շուն, ամենայն հավանականությամբ, տարածքը հրդեհել են ապօրինի որսով զբաղվող անձինք:

Հրդեհը մարվել է ժամը 15:30-ին:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն և կատարվում է հասցված վնասի գնահատման և հաշվարկման աշխատանքներ:

Հարգելի քաղաքացինե՛ր, մեկ անգամ ևս հորդորում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- ասված է ազգային պարկի ֆեյսբուքյան էջում:

--00—ՄՀ