«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 ամսական տղան հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

նորածին

Դեկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 04։00-ին բուժանձնակազմը հայտնաբերել է դեկտեմբերի 27-ից իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 5 ամսական երեխային մահացած։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 5 ամսական Մոնթե Ք․-ն էր, ով ըստ բժիշկների հայտնածի՝ հանկարծամահ է եղել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱՀ