Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

ю

Կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել Ֆրանսիայի հարավում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի Heute թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակությունը նշում Է, որ անհայտ շտամը հայտնաբերվել Է Կամերունից Ֆրանսիա վերադարձած ճանապարհորդների մոտ:

Փորձագետերը չեն բացառում, որ վիրուսի այս տարբերակի հարուցիչը տարածված Է այդ աֆրիկյան երկրում: Թեստերը բոլոր վարակվածների մոտ հայտնաբերել են «մուտացիաների ոչ տիպական համակցություն», գրում Է հրատարակությունը:

Նոր տարբերակն ստացել Է B.1.640.2 նշանակումը եւ բժիշկների կողմից հայտնաբերվել Է Մարսելում: Ֆրանսիացի գիտնականների հետազոտության մեջ ասված Է, որ նոր տարբերակի մեջ հայտնաբերվել Է 46 մուտացիա: Այդ շտամի սպառնալիքի կամ վարակելիության մակարդակը հայտնի չԷ:

Ֆրանսիայի հարավում նոր մուտացիայի հայտնաբերման մասին տեղեկատվությունը հունվարի 3-ի երեկոյան տարածվել Է նաեւ գերմանալեզու խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԱՀ