Լավրովը աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Քաղաքական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշողլուի հետ զրույցի ժամանակ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։

Բանակցությունների ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (առաջիկա) նիստը, Ղազախստանում, Բոսնիա և Հերցեգովինայում և Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

--00--ԿԿ