ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի Ղազախստան ուղարկելու ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին նախագահում է կոլեկտիվ անվտանգության խորհրդում, քննարկել են խորհրդի որոշման իրականացման գործընթացը, համաձայն որի ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը Ղազախստան են ուղարկվում իրավիճակի կայունացման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

--00--ԿԿ