ՀՀ-ն պետք է Ղազախստան զորք ուղարկեր. Երևանը, ի տարբերություն Նուր Սուլթանի, ՀԱՊԿ-ին չէր դիմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

ՀՀ-ն պետք է Ղազախստան զորք ուղարկեր. Երևանը, ի տարբերություն Նուր Սուլթանի, ՀԱՊԿ-ին չէր դիմել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի համոզմամբ՝ Թուրքիայի լռությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պայմանավորված է նրանով, որ նա այդ օպերացիայի մասնակից է։ 

Փորձագետի խոսքով՝ Ղազախստանի նախագահը չի հանձնում իշխանությունը, ի տարբերություն այլ երկրների ղեկավարների, քանի որ քաղաքականության մեջ ձյուդոիստ է, ինչպես Պուտինը Ռուսաստանում։

Նրա կարծիքով, իրականում հենց Նազարբաևն էր փորձում պետական հեղաշրջում անել և շեղել պետության կուրսը, բայց ռուսները հաշվարկել էին դա։  

Մանրամասները՝ տեսանյութում։