Երևանի Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

․

Այսօր ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։58-ին, մարվել՝ 22։16-ին։ Այրվել է «Volkswagen Golf-3» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան։

--00--ԱՀ