Գլխավորը ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումն է․ Փաշինյանը՝ «ՌԲԿ» հեռուստաալիքին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 29, 24News

Thumbnail

Հայաստանը, ստանձնելով ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, պատրաստվում է ակտիվ աշխատել: Այդ մասին ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

«ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում նախագահությունը հնարավորություն է տալիս առավել ակտիվ աշխատել կառույցում և փորձել նոր խթան հաղորդել ընդհանուր գործին: Մենք այդպես էլ տրամադրված ենք: Ես արդեն խոսել եմ առաջնահերթությունների մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ գլխավոր եմ համարում ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտների վերացումը:

Հաշվարկվել է և ներկայացվել, որ Եվրասիական միության տարածքում գոյություն ունի 80 խոչընդոտ՝ կապված մի շարք ոլորտների հետ: Այստեղ պետք է նշել, որ, «դե յուրե» առկա խոչընդոտներից բացի, գոյություն ունեն նաև «դե ֆակտո» խոչընդոտներ: Մեր գլխավոր նպատակն է լինելու դրանց ինչ-որ մի մասը վերացնելը: Եթե հաջողվի ամբողջությամբ, ապա դա շատ լավ կլինի»,-ասել է Փաշինյանը: