Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. Հունաստանում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:

«Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Մուհամմադ մարգարեին, սակայն ձերբակալվել էր պետական շինության մեջ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:

--00—ԼՄ