Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն և խմիչքը կարող է որոշել, թեպետ դրանում էլ վստահ չեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Ռուբինյանը թուրքերի հետ հանդիպմանը միայն մենյուն ու խմիչքը կարող է որոշել, չնայած դրանում էլ վստահ չեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը Թուրքիայի հետ բանակցություններում բանագնացի կարգավիճակում պատահական չէր, քանի որ մենք չգիտենք, թե նա անցյալում ինչով է զբաղվել այդ երկրում, իսկ  Թուրքիայի հատուկ ծառայությունները, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել այդ փաստը։

Մկրտչյանը նաև նշեց, թե Չավուշօղլուն ընկերացել է Օմեգայի հետ, իսկ նրանք այլևս չեն քողարկում, որ թուրքի ստրուկ են աշխատում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։