ՀՀ զինված ուժերում անցկացվել են կապի վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

․

Հունվարի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

--00-ԱՀ