Մի խումբ անձինք ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել  նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները։

Արդյունքում այդ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Հրազդանի և Տաշիրի բաժիններում. Հրազդանում` համայնքային ոստիկանների, Տաշիրում՝ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԼՄ