Արցախի ԿԳՄՍ նախարար․ «18-20 տարեկանների սերուցքի ոչնչացումը չեն մարսելու»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

«18-20 տարեկանների սերուցքի ոչնչացումը չեն մարսելու»,- 24TV-ի տաղավարում նշեց Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն՝ անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրականությանը։

«Ադրբեջանցիների սրտում ամեն վայրկյան կա ռևանշի վտանգի զգացողությունը, և այդ ռևանշը լինելու է։ Մենք դեռ պատերազմի հետ ենք լինելու, այսօր խենթերն են ապրում Արցախում, իսկ ովքեր լքել են Արցախը, նրանց դասալիք եմ համարում՝ առանց խղճի խայթ զգալու։

Մենք Գազայի հատված ենք, պատերազմի հետ քնում ենք, պատերազմի հետ՝ արթնանում․ մեր կենսակերպն է, պետք է հաշտվենք՝ մինչև մեր ուժեղանալը։ Մենք պետք է սթափվենք և ուժեղանանք, ունենանք սեփական զենք և ոչ մեկի վրա հույս չդնենք․ մենք փրկելու ենք գալիքը։

Արցախը տեսնում եմ անկախ, պահելու ենք մեր հայկականությունը, և այն շարունակելու է մնալ Հայոց աշխարհի արևելյան պատվարը։ Արցախը հայոց ազգային գաղափարախոսության շարժիչ ուժն է, մենք շարունակելու ենք մնալ արևելյան դարպասը։ Մենք համակարգված քայլեր ենք անելու Արցախը միջազգային գիտակրթական հրապուրիչ օազիս դարձնելու համար»,- ասաց Լուսինե Ղարախանյանը։ 

Մանրամասն դիտեք տեսանյութում։