Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ քաղաքացիները փորձել են «ռազբորկա» անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հասարակական

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի  մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում Infiniti և Nissan X-Trail մեքենաների վարորդների համար դեպքի վայր ժամանած քաղաքացիները փորձում էին  «ռազբորկա» անել,  մի պահ սկսեցին իրար նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, քաշքշել, սակայն ճանապարհային ոստիկանների կողմից հետագա զարգացումները կանխվեցին:

--00--ՍԳ