«Խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 13,  24 News

պատիվ ունեմ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության այսպես ասած «ղեկավարը» պնդում է, որ հարկավար են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելն է:

Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան: Շատ ընդհանուր առմամբ ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ:

Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը:

Ո՛չ հիմարացմանը»:

 --00—ՄՀ