Ալեն Սիմոնյանը, Արթուր Վանեցյանը և ևս 2 պատգամավոր հունվարի 15-ին մեկնում են Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

5

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին գործուղման կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից.

«2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը», - ասվում է ԱԺ նախագահի կարգարդրության մեջ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարներ, Արթուր Վանեցյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ:

Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պարտականություններ կկատարի  փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

--00—ԼՄ