Գազի գնի հետ կապված ներքին բանակցությունները շարունակվում են. Ավինյան

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիք է հայտնել, որ գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է:

Հարցին՝ «Գազպրոմի» հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա, Ավինյանը պատասխանել է․  «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»:

Ավինյանը նաև տեղեկացրել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են, և տեղեկություն լինելու դեպքում կհրապարակվի: