Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- գրել է Անդրեասյանը:

Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարելի է ծանոթանալ այստեղ:

--00--ԱՀ