48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

․

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սիսակ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Սիմա Բ-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ