Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել արցախցի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

5

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հասարակական կազմակերպությունների բարեգործների հետ միասին հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Մարդասիրական ակցիա է անցկացվել ռուս խաղաղապահ զորակազմի հասարակական ընդունարանում՝ նախատեսված Մարտակերտի շրջանի երեխաների համար: Նրանց կոնֆետներ և 20 խաղալիք է տրամադրվել, նախատեսվում է նաև հաջորդ շաբաթ հումանիտար ակցիա իրականացնել Կոճողոտ և Չարեքտար համայնքներում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:

--00—ԼՄ