«Այդ սպառնալիքներն ինձ չեն վախեցնում». Արցախ այցելած Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Արցախ կատարած այցից հետո իր հասցեին հնչեցրած սպառնալիքները, գրում է Nouvelles d'Arménie-ն։

Նա դատապարտել է «այդ սպառնալիքի լրջությունն իր համար՝ նկատելով, որ չի կարող ազատ ճանապարհորդել ուր ուզում է», իսկ «Ֆրանսիայի կառավարության խուլ լռությունը շատ ցնցող» է համարել։

«Այս սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, և ես կցանկանայի, որ Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնական պատասխան տա օտարերկրյա պետության ղեկավարի կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածուին ուղղված այս սպառնալիքին», - ասել է Պեկրեսը:

Ավելի վաղ ադրբեջանական Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն դժգոհություն է հայտում ռուս խաղաղապահներից՝ կապված Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի առնչությամբ։

«Մեզ ասացին, որ իբր աչքաթող են արել, չգիտեն, ասել են, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Կասեմ այնպես, ինչպես կա՝ դժվար է հավատալ: Այս այցելությունը կազմակերպվել էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ տանել նրանց, ում ուզում է, նրան ուղեկցել են սահմանափակ թվով մարդիկ։ Նրա հետ են եղել Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավարը, եվրահանձնակատար Բարնյեն և մեկ այլ պատգամավոր»,- ասել է Ալիևը։

«Նրանք թաքուն են գնացել այնտեղ, հասել, իսկ նրանց այցելության լուրը հայտնի է դարձել վերադարձից հետո։ Երևի վախենում էին, որ Լաչինի միջանցքում կկալանավորենք։ Եթե ​​իմանայինք, որ նրանք այնտեղ են, հաստատ թույլ չէինք տա, որ վերադառնան»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

--00—ԼՄ