Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ю

Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ