Հայտնի դատավորի որդին Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

Հունվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է: 

--00—ԼՄ