Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

54

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները:

✅Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում, 

✅Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ. Արամ քահանա Կարապետյանը ծառայության են նշանակվել Վայոց Ձորի թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Հակոբյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Մաղաքիա քահանա Գևորգյանն իր ծառայությունը կիրականացնի Արագածոտնի թեմում, 

✅Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանն իր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում,

✅Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

--00—ԼՄ