Անհետ կորած զինծառայողների, քաղաքացիների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ղզցղզց

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճկներ պետական ծառայությունը, այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

--00--ՍԳ