Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցելության համար․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Արցախ

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում, այդ պատճառով ԵԱՀԿ համանախագահները տարեվերջին չայցելեցին Արցախ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալաով հարցին, թե ինչու համանախագահները 2021-ի տարեվերջին այդպես էլ չայցելեցին Լեռնային Ղարաբաղ։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պնդում է, որ այլ պետությունների ներկայացուցիչներն Ադրբեջանի տարածքով այցելեն Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը խոչընդոտներ ստեղծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանների այցելության համար։ «Ադրբեջանը դեմ էր լինելու, որպեսզի համանախագաներն այցելեն Բերձորի [Լաչինի] ճանապարով, պատճառներից մեկն էլ դա է։ Մեզ համար էլ անընդունելի է, որ Ադրբեջանի տարածքով լինի այցելությունը», - նշեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է, թե ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների մոտեցմանը իրավիճակի հետ կապված, ապա այս մասով Բաբայանը նշեց 2021 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Խովաևի հետ հանդիպման փաստը՝ ասելով, որ «նորմալ քննարկում» է եղել։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը և արցախցի այլ պաշտոնյաներ Երևանում հանդիպել էին Խովաևի հետ: Համաձայն Արցախի կառավարության մամուլի հաղորդագրության՝ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը: Խաղաղության և կայունության պահպանման գործում Նախագահ Հարությունյանը առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը», - ասվում էր հաղորդագրության մեջ:

Խովաևին այդ օրը ՀՀ ԱԳՆ շենքում ընդունել էր նաև Հայատանի դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Համաձայն ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

--00--ԿԿ