Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում է արվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում: Որոշման համաձայն, Լիանա Սիմոնյանը նշանակվել է գրասենյակի ղեկավարի տեղակալ:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Լիանա Սիմոնյանի դիմումը՝

1. Լիանա Սամվելի Սիմոնյանին նշանակել վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
(պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-Ղ1-2)։

2. Լիանա Սամվելի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

--00--ԿԿ