Հունվարի 24-ից Բաքվից օկուպացված Շուշի և Ակնա կանոնավոր ավտոբուսներ կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

շուշի

Ադրբեջանն օկուպացված Ակնա (Աղդամ) քաղաքի մոտ 800 հեկտարը ականազերծել է, այնտեղ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1850 ական և չպայթած զինամթերք: Այս մասին ՌԻԱ Նովոստի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) փոխնախագահ Սամիր Փոլադովը։

Աղբյուրը հայտնում է, որ հունվարի 24-ից Ադրբեջանը Բաքվից օկուպացված Շուշի և Ակնա կանոնավոր ավտոբուսներ կգործարկի։

 Ըստ ադրբեջանական գործակալության ՝ 1991 թվականից առ այսօր Ակնայում ականներ են պայթել 51 կետում, ինչի հետևանքով 24 մարդ է զոհվել ։

--00—ՄՀ