Բանակցությունների հետագա ընթացքը կախված է Թուրքիայի կառուցողական մոտեցումից. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

Տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքներով երկու երկրների ԱԳՆ-ները տարածել են հայտարարություն, որտեղ ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը։

«Գործընթացն ինչպես կընթանա, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից։ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ