Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ում էր, նա կրկին խուսափեց պատասխանել լրագրողի հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստը։
Լրատվամիջոցների համար փակ նիստին ներկա էին նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Նիստից հետո Պապիկյանը կրկին խուսափեց լրագրողների հարցերից. հեռանալիս բացի անվտանգության աշխատակիցներից նրան ուղեկցում էր նաև ԵՊՀ ռեկտորը։ Վերջինս նույնպես արագ հեռացավ Պապիկյանին ճանապարհելուց հետո։ 

Նիստը ռեկտորի հաշվետվության վերաբերյալ էր, որի ընթացքում պիտք է տեղի ունենար նաև կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում։

--00--ԿԿ