Կոտայքում բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

վթար

Հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Գևորգ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։  Ճանապարհին վիրավորներից 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։  Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։   

--00—ՄՀ