Էրդողանը չի թաքցնում, որ հայ-թուրքական բանակցությունների սպոնսորը և ճնշող կողմը ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Էրդողանը չի թաքցնում, որ հայ-թուրքական բանակցությունների սպոնսորը և ճնշող կողմը ԱՄՆ-ն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Բանախոսի համոզմամբ, Քըլըչ-Ռուբինյան Մոսկվայի հանդիպումը հերթապահ բնույթ է կրում, պարզապես ցույց էին տալիս, թե կարևորում են Ռուսաստանի կարծիքը։ 

Քաղաքագետի խոսքով, տարածքների վերադարձից հետո Թուրքիայի համար այլևս ոչ մի պատճառ չկա փակ պահել սահմանը, դա գործընթաց է, որը ինչ-որ մի օր պետք է կյանքի կոչվի։ 

Խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ագրեսիվ հռետորաբանության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, թե նա փորձում է թույլ չտալ ՀՀ-ի վերականգնումը, իսկ դա նրա դատավճիռն է, քանի որ նա փաստացի վատնում է հաղթանակը՝ հաստատելու փոխարեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։