Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Ուկրաինայում և Ղազախստանում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

Պուտին Ալիև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի կողմից վերջերս Ուկրաինա կատարած այցը, քննարկվել են ներուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր՝ ծավալվող Կիևի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- նշված է Կրեմլի պաշտոնական տեղեկագրում։

Պուտինը Ալիևին պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ առնչվող Ռուսաստանին տրվելիք անվտանգության երաշխիքների խնդրին։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

--00--ԱՀ