Ֆրանսիայի արտգործնախարարն անընդունելի է համարում Պեկրեսի մասին Ադրբեջանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

․

Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, և դրանք «ձևով ու էությամբ անընդունելի են»։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը և  հավելել, որ այս մասին արդեն տեղեկացրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին։

Հիշեցնենք, որ Վալերի Պեկրեսն անցյալ տարվա դեկտեմբերի վերջին այցելել է Ղարաբաղ, ինչը հարուցել է պաշտոնական Ադրբեջանի դժգոհությունը։ 

Ալիևն ավելի վաղ ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

--00--ԱՀ