Էրդողանը Պուտինին և Զելենսկիին առաջարկել է բանակցություններ կազմակերպել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրի միջև։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրք նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման համար: Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ուկրաինացի նախագահի հետ: Իրականում նա նույնիսկ հրավիրել է նրանց երկուսին գալ Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել իրենց տարաձայնությունները»,- աղբյուրը մեջբերում է Քալընին:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանն առաջիկայում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների:

--00—ԼՄ

Տեսանյութեր