Սպիտակ տունը Oմիկրոնի պատճառով կհայտարարի բարձր հուսալիության դիմակների անվճար բաժանման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին կհայտարարի կարիքավորներին N95 դասի հարյուր միլիոնավոր դիմակներ անվճար բաժանելու որոշման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տեղեկատվությամբ՝ այս նախաձեռնությունը վարչակազմի վրա աճող ճնշման պատասխանն Է, որից պահանջում են խրախուսել հրաժարումը կտորի դիմակներից հօգուտ ավելի հուսալի տարբերակների: Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի առողջապահության բնագավառում քաղաքականության եւ կառավարման պրոֆեսոր Լիանա Վենը հայտարարել Է, որ կտորի դիմակները գործնականում անօգուտ են պաշտպանելու օմիկրոն շտամից:

Նրա կարծիքով՝ N95 դասի դիմակներն ու շնչադիմակներն ավելի լավ են խոչընդոտում մանր մասնիկների հայտնվելուն քթաըմպանում: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները 2021 թվականի դեկտեմբերի 20-ին հայտնել են, որ կորոնավիրուսի օմկրոն շտամը գերակշող Է դարձել երկրում:

Մի շարք մարզերում, այդ թվում հարավ - արեւելքում եւ հյուսիս - արեւմուտքում, այդ տարբերակով վարակվածների բաժինը գերազանցում Է 90 տոկոսը: Ընդամենն աշխարհում, վերջին տվյալներով՝ արձանագրված Է կորոնավիրուսով ախտահարման 333,5 միլիոն դեպք, մահացել Է 5,6 միլիոն մարդ: ԱՄՆ-ն շարունակում Է զբաղեցնել առաջին տեղն այդ երկու ցուցանիշներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ՍԳ