Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածհայտնության տոնը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 19,  24 News

եկեղեցի

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածհայտնության տոնը։ Այս կապակցությամբ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում կանցկացվի Սուրբ պատարագ․ գրել է Aliq.ge-ն։

Պատրիարքարանի տեղեկությամբ տոնական պատարագը Սուրբ Երրորդության տաճարում մեկնարկել է առավոտյան ժամը 10:00-ին։

Մինչ պատարագի ավարտը Սուրբ Երրորդության տաճարի բակում կկատարվի ջրօրհնեքի արարողություն, որի ընթացքում կօծվի սուրբ ջուրը (Մեծ Այազմա): Պատարագից հետո հավատացյալները կկարողանան օրհնված ջուրը տանել տուն։

Աստվածհայտնության և մկրտության տոնը Քրիստոնեական տասներկու տաղավար տոներից մեկն է:

 --00—ՄՀ